ԵՄ-Արցախ կապերը կայունացնող դեր կունենան, ասել է Մայիլյանը - Mediamax.am

17842 դիտում

ԵՄ-Արցախ կապերը կայունացնող դեր կունենան, ասել է Մայիլյանը


Լուսանկարը` Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Լուսանկարը` Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է միակողմանի ռազմաքաղաքական առավելություն ստանալ։

«Ադրբեջանական իշխանությունները, պարտադրելով առճակատման տրամաբանություն, ցուցադրում են, որ իրենց նպատակը ոչ թե երկխոսության միջոցով խաղաղության հասնելն է, այլ միակողմանի ռազմաքաղաքական առավելություն ստանալը», - ասել է նախարարը՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ոչ կառավարական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում։ 

 

Արցախի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա եւ կդառնա կարեւոր ներդրում՝ Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատման գործում։

 

Մասիս Մայիլյանը նշել է, որ այդ համագործակցությունը առճակատումն ու մեկուսացումը որպես հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու անթույլատրելիության ազդանշան կդառնա, քանի որ դրանք հղի են ողջ տարածաշրջանի ապակայունացմամբ։

 

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խթանումը չպետք է պատանդ դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությանը, իսկ Արցախի չճանաչված կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի եւ ԵՄ-ի համագործակցության համար։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին