Երեւանը կոչ է արել դատապարտել Բաքվի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը - Mediamax.am

19140 դիտում

Երեւանը կոչ է արել դատապարտել Բաքվի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը


Էդուարդ Շարմազանովը
Էդուարդ Շարմազանովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարել է, որ «միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը»:

 

Այս մասին Էդուարդ Շարմազանովն ասել է Ստեփանակերտում՝ Մեքսիկայից ժամանած պատգամավորների եւ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը:

 

Նա ընդգծել է, որ շփման գծում «Բաքվի կողմից «ՍՊԱՅԿ» զինատեսակի կիրառումն ակնառու է դարձնում Ադրբեջանի հանցագործ էությունը»: Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ վերջինս նույնիսկ Ժնեւի հանդիպումից հետո պատրաստ չէ կառուցողական քայլերի:

 

«ՀՀ ԱԺ խորհրդարանականները շարունակելու են օգտագործել անհրաժեշտ բոլոր լծակները` Արցախի ժողովրդի արդար պահանջը խորհրդարանական տարբեր հարթակներում բարձրացնելու համար»,- ասել է Էդուարդ Շարմազանովը՝ կարեւորելով օտարերկրացի պատգամավորների այցելություններն Արցախ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին