«Ինձ լավատես է դարձնում արցախցիների հավատը»,- ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

15387 դիտում

«Ինձ լավատես է դարձնում արցախցիների հավատը»,- ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

«Ինձ մշտապես լավատեսությամբ է համակում այն հանգամանքը, որ չնայած պարտադրված պատերազմին, չնայած շփման գծում լարվածության առկայությանը, Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ եւ այդ հավատով ամրապնդում են իրենց պետականությունը, ավելացնում բարեկեցությունը, զարգացնում ժողովրդավարությունը: Եվ սա բոլորիս համոզում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, եւ որ մեր կամքն անբեկանելի է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Անդրադառնալով Արցախում փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ Սերժ Սարգսյանն ասել է.

 

«Հանրաքվեն մեկ անգամ եւս հաստատեց, որ չկա խզվածություն Արցախի գործադիր ու օրենսդիր իշխանությունների եւ ժողովրդի միջեւ, իսկ սա չափազանց կարեւոր հանգամանք է մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին: Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ այս ուղին անցնելու ճանապարհին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն մեր բոլոր քաղաքացիները, այլեւ համայն հայությունը ձեր կողքին է, եւ այդպես է լինելու մշտապես»:

 

Աշոտ Ղուլյանն էլ ընդգծել է, որ թեկուզ ՀՀ-ն ու Արցախը տարբեր կառավարման մոդելներ են ընտրել, բայց գործընթացում շատ ընդհանրություններ ունեն:

 

«Կան որոշ առանձնահատկություններ, որոնք, իհարկե, մենք կցանկանանք քննարկել մեր գործընկերների հետ, ովքեր տեղյակ են եղել այդ գործընթացից եւ կարող են օգտակար լինել մեր օրենսդրությունը հիմնական օրենքին համապատասխանեցնելու գործում»,- ասել է Արցախի ԱԺ նախագահը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին