13945 դիտում

Բաքուն շարունակաբար խախտում է հրադադարը, ասել է ՀՀ դեսպանը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն ասել է, որ Ժնեւյան գագաթաժողովն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ բանակցությունները պետք է ակտիվացվեն եւ շփման գծում պետք է ձեռնարկվեն հավելյալ միջոցներ լարվածության թուլացման նպատակով, հանդիսանում է համանախագահների հետեւողական ջանքերի արդյունքը։

ԱԳՆ փոխանցմամբ՝ այս մասին դեսպանն ասել է նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:

Դեսպանը վերահաստատել է հայկական կողմի անվերապահ աջակցությունը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ենթադրում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ստեղծում եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում։

Արման Կիրակոսյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմը մինչ այժմ խոչընդոտում է այս համաձայնությունների իրականացումը եւ շարունակաբար խախտում հրադադարի ռեժիմը:

Դեսպանը վերահաստատել է նաեւ հայկական կողմի համոզմունքը, որ ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ-ն իր մշտական ներկայությամբ պետք է ակտիվորեն ներգրավվի շփման գծում լարվածության թուլացման գործընթացում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am