Ֆրանսիական Ալֆորվիլն ու Բերձորը հռչակագիր են ստորագրել - Mediamax.am

20140 դիտում

Ֆրանսիական Ալֆորվիլն ու Բերձորը հռչակագիր են ստորագրել


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքը եւ Արցախի Բերձորը բարեկամության հռչակագիր են ստորագրել:

Նոյեմբերի 20-ին Ալֆորվիլում կայացած միջոցառմանը ներկա է եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հռչակագրի ստորագրումը նա որակել է որպես Արցախի համար նշանակալի իրադարձություն քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյուններից:

 

«Ֆրանսիայի եւ նրա վարչական շրջանների հետ գործակցությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, եւ քույր քաղաքների ցանկի ու աշխարհագրության ընդլայնումը, նրանց հետ կապերի խորացումը այդ քաղաքականության առանցքային բաղադրամասերից է»,- ասել է Բակո Սահակյանը:

 

«Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Արցախի հետ են, ովքեր պայքարում են հանուն ազատության եւ հավասարության, մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության: Դա խիզախ եւ ընդօրինակման արժանի պահվածք է»,- շեշտել է Արցախի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին