Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները - Mediamax.am

21422 դիտում

Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները


Լուսանկարը` Արցախպրես


Երեւան: Մեդիամաքս: Մինչեւ տարեվերջ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում շահագործման կհանձնվեն առաջին 17 բնակելի տները, որտեղ մշտական բնակություն կհաստատեն այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ:

Այդ մասին Արցախպրեսին տեղեկացրել է Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

 

Նա ասել է, որ բոլոր տներում առկա են սանհանգույցներ, խոհանոցներ, կահավորված ննջասենյակներ եւ հյուրասենյակներ:

 

Հաջորդ փուլով կառուցվելու է եւս 10 տուն, որից 2-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

 

Ավարտին են մոտենում նաեւ համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնի վերակառուցման աշխատանքները: Այն կունենա համայնքի ղեկավարի աշխատակազմի համար նախատեսված սենյակներ, բուժկետ, երիտասարդների ժամանցի համար խաղասենյակներ: Վերակառուցվում է նաեւ գյուղի հանդիսությունների դահլիճը:

 

Մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 1-ը նախատեսվում է շահագործման հանձնել նաեւ Թալիշի նաեւ դպրոցի եւ մանկապարտեզի շենքերը:

 

Թալիշում կառուցվող հասարակական նշանակության բոլոր շենքներն ապահովված են ապաստարաններով, որոնք կարող է ծառայել նաեւ հարեւանությամբ գտնվող տների բնակիչների համար:

 

Թալիշի վերակառուցման ծրագրերում ակտիվ մասնակցություն ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը հատկացրել է շուրջ 900 մլն դրամ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին