10750 դիտում

ԼՂ կարգավորումը ԱլԳ գագաթնաժողովի օրակարգում չէ, ասել է Հանը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն այսօր ասել է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ԼՂ կարգավորման շուրջ քննարկումներ նախատեսված չեն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի հատուկ թղթակիցը Բրյուսելից, Յոհանես Հանը հիշեցրել է, որ.

«Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը մասնագիտացած է այս հարցում։ Նրանք են կազմակերպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների հանդիպումները, իսկ մենք միայն աջակցում ենք այդ ջանքերին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am