Տոյվո Կլաարը «ջանք չի խնայի ԼՂ կարգավորմանը նպաստելու համար» - Mediamax.am

24275 դիտում

Տոյվո Կլաարը «ջանք չի խնայի ԼՂ կարգավորմանը նպաստելու համար»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր ասել է, որ ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:

Այս մասին Տոյվո Կլաարն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

 

ՀՀ նախագահը նշել է, թե ուրախ է, որ այս կարեւոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի: Նա հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարը նաեւ նոր շունչ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

 

Տոյվո Կլաարը եւս հույս է հայտնել, որ ինքը կկարողանա ներդրում ունենալ ՀՀ-ԵՄ կապերի զարգացման եւ խորացման գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին