Նալբանդյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը կկայանա 2018թ. սկզբին - Mediamax.am

20316 դիտում

Նալբանդյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը կկայանա 2018թ. սկզբին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 6-ին Վիեննայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա՝ շարունակվել առանձնազրույցի ձեւաչափով։

 

Նախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

 

Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։

 

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին