Անկարան եւ Բաքուն հուսալի գործընկերներ չեն, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

17840 դիտում

Անկարան եւ Բաքուն հուսալի գործընկերներ չեն, ասել է Նալբանդյանը


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հաճախ են հետ կանգնում ձեռքբերված պայմանավորվածություններից:

Նալբանդյանն այդ մասին ասել է հունական «Էթնոս» թերթին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:

 

Մեկնաբանելով վերջերս Աթենք կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահի խոսքերը Լոզանի պայմանագրի վերանայման անհրաժեշտության մասին, նախարարն ասել է.

 

«Չէի ցանկանա մեկնաբանել որեւէ կոնկրետ պայմանագիր կամ կոնկրետ հայտարարություն: Այնուամենայնիվ, ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորությունը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում: Մենք կարող ենք հեշտությամբ հիշել այլ օրինակներ, երբ Թուրքիան չի հարգել համաձայնագրերի տակ դրված իր ստորագրությունը: Ի թիվս այլոց, կարող ենք հիշել Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ուղղված էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»:

 

Էդվարդ Նալբանդյանը խոսել է նաեւ ԼՂ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության մասին, ասելով, որ այն «պայմանավորված է Ադրբեջանի անզիջողական եւ առավելապաշտական դիրքորոշմամբ»:

 

«Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ պայմանավորվածություններից, եւ դա հարցականի տակ են դնում Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմ վստահելիությունը», - ասել է ԱԳՆ ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին