Նախարարներն ու միջնորդները քննարկել են «հիմնական զգայուն հարցերը» - Mediamax.am

10089 դիտում

Նախարարներն ու միջնորդները քննարկել են «հիմնական զգայուն հարցերը»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերանայված հայեցակարգին՝ ցանկություն հայտնելով հնարավորինս արագ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը:

Հունվարի 18-ին Կրակովում կայացած արդյունքներով ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում ասված է.

 

«Նախարարներն ու համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը նվիրված նախորդ գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը նպաստող հետագա քայլերը: Արտաքին գործերի նախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն ուղղված՝ միջնորդների վերանայված հայեցակարգին՝ ցանկություն հայտնելով հնարավորինս արագ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը:

 

Հանդիպումների ընթացքում կողմերը եւ համանախագահները տեսակետներ են փոխանակել սեղանին դրված ընթացիկ աշխատանքային առաջարկների հիմնական զգայուն հարցերի շուրջ: Համանախագահները կոչ են արել նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ որպես կարեւոր ներդրում բանակցային գործընթացում: Նախարարներն ու համանախագահները նշել են շփման գծում տիրող հարաբերական հանգստի մասին, եւ միջնորդները կոչ են արել կողմերին ամրապնդել այս դրական միտումը:

 

Համանախագահները տեղեկացրել են նախարարներին, որ ցանկություն ունեն քննարկել հակամարտությունից տուժած տարածքներ գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը: Նման առաքելություն իրականացվել էր 2010-ին:

 

Միջնորդները մտադիր են տարածաշրջան այցելել փետրվարի սկզբին»,- ասված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին