«ԼՂ խնդրին կրոնական երանգ հաղորդելու փորձերը ձախողված են» - Mediamax.am

12118 դիտում

«ԼՂ խնդրին կրոնական երանգ հաղորդելու փորձերը ձախողված են»


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպմանն ասել է, որ «ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված»:

Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա որպես երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ վկայակոչել է հայ-իրանական հարաբերությունները:

 

ԱԺ փոխնախագահը շեշտել է նաեւ տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը:

 

«Թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ թե՛ ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ հնարավորություն են»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին