ԱՄՆ-ի հետ կապերը մեծ հարստություն են, ասել է Արցախի նախագահը - Mediamax.am

9726 դիտում

ԱՄՆ-ի հետ կապերը մեծ հարստություն են, ասել է Արցախի նախագահը


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ Արցախը Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է որպես բարեկամ երկիր:

«Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետեւ մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ եւ անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն»,- ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Բակո Սահակյանը:

 

Բակո Սահակյանն արժեւորել է նաեւ Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ԼՂ հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում:

 

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա եւ կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»,- նշել է Բակո Սահակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին