Արցախի նախագահը հյուրընկալվել է Արամ Առաջինին - Mediamax.am

8360 դիտում

Արցախի նախագահը հյուրընկալվել է Արամ Առաջինին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Արցախի նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ քննարկվել են հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջինին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարեւորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին