Շփման գծում հակառակորդի զինուժի կուտակումներ են գրանցվել - Mediamax.am

4900 դիտում

Շփման գծում հակառակորդի զինուժի կուտակումներ են գրանցվել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ից սկսած՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի եւ կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաեւ այսօր:

ՊԲ-ում հիշեցրել են, որ հանգստյան օրերին առաջնագծում հաստատվել էր հարաբերական հանգիստ իրադրություն:

 

«ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետեւում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին եւ իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրությունում:

 

Պաշտպանության բանակը հրապարակել է նաեւ տեսագրություն, որում ներկայացնում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին