Սահակյանն ու Փաշինյանը հանդիպել են Արցախի ՊԲ հրամկազմին - Mediamax.am

4343 դիտում

Սահակյանն ու Փաշինյանը հանդիպել են Արցախի ՊԲ հրամկազմին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերը եւ սահմաններում տիրող իրավիճակը, հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

 

Խորհրդակցությունը ներկա էին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան սպաներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին