Վարչապետն աշխատանքային այցով Արցախում է - Mediamax.am

10284 դիտում

Վարչապետն աշխատանքային այցով Արցախում է


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին աշխատանքային այցով Արցախում է, որտեղ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները մայիսի 9-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

ՀՀ վարչապետն այնուհետեւ այցելել է հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Այնուհետեւ երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին՝ հարգելով նրանց հիշատակը:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը ներկա են գտնվել նաեւ Շուշիում հայկական դրամի թանգարանի բացմանը, որին տեխնիկական եւ մասնագիտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կենտրոնական բանկը:

 

Թանգարանում ցուցադրում են հին հայկական՝ Ծոփքի հայոց թագավորության, Տիգրան Մեծի, Արտավազդ 2-րդի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրությա եւ ԽՍՀՄ ժամանակաշրջանների մետաղադրամներն ու թղթադրամները, Հայաստանի Հանրապետության բոլոր թողարկումները:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացված Ացախին նվիրված ցուցադրությանը, որում ներկայացված են Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված մետաղադրամներ, Շուշիում 29-րդ դարում գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ, ԱՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներ ու մետաղադրամներ, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ-ի կողմից տարբեր տարիներին թողարկված՝ Արցախին նվիրված հուշադրամներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին