Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում «հեծանիվ չհորինել» - Mediamax.am

8386 դիտում

Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում «հեծանիվ չհորինել»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը հույս է հայտնել, որ «Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը կխուսափի նախորդների սխալներից եւ կվարի հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն»:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ «գնդակը Հայաստանի դաշտում է եւ պետք չէ հեծանիվ հորինել»:

 

Ըստ նրա՝ «Հայաստանի բնակչությանը վաղուց անհրաժեշտ սոցիալ-տնտեսական բարեփոխումները սկսելու փոխարեն, Հայաստանի նոր վարչապետը նախապատվություն է տալիս քաղաքական քարոզչությանը՝ շոշափելով Լեռնային Ղարաբաղի թեման»:

 

«Ցավում ենք, որ նա հանդես է գալիս հակասական հայտարարություններով խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Հայաստանը, չարաշահելով եւ խեղաթյուրելով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, փորձում է խուսափել Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի պատասխանատվությունից»,- նշել է Հիքմեթ Հաջիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին