Նալբանդյան. ԼՂ հարցում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են - Mediamax.am

5960 դիտում

Նալբանդյան. ԼՂ հարցում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տասը տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, եւ հայկական կողմի դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են»:

«Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքներ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման սկզբունքները, որոնք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն եւ նրանցից մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանն իր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հղված ուղերձում: 

 

Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ առանց Արցախի մասնակցության՝ անհնար կլինի հիմնահարցի համապարփակ ու տեւական հանգուցալուծումը: 

 

«Այսօր համանախագահները կիսում են այս տեսակետը եւ դա ամրագրված է բանակցային գործընթացի աշխատանքային փաստաթղթերում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին