Երեւանը դատապարտել է Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը - Mediamax.am

5578 դիտում

Երեւանը դատապարտել է Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Բրյուսելում հիշատակել է Ադրբեջանի կողմից այլատյացության հողի վրա հայերի նկատմամբ ԴԱԷՇ-ի ոճով կատարված հանցանքների մասին։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ այս մասին փոխնախարարը նշել է մայիսի 14-ին Բրյուսելում «Էթնիկ եւ կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արեւելքում» խորագրով միջազգային խորհրդաժողովի շրջանակում։

 

Աշոտ Հովակիմյանը կեղծ եւ անհիմն է որակել ԼՂ հիմնահարցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած մոտեցումները:

 

Նա նշել է, որ խստորեն դատապարտելի են Ադրբեջանի իշխանություննների կողմից բարձրագույն պետական մակարդակով իրականացվող՝ ատելության հողի վրա հանցանքների արդարացման եւ ոճրագործների հերոսացման քաղաքականությունը, բռնությունների եւ ահաբեկչության հովանավորությունը պետության կողմից եւ պետական մակարդակով ռազմատենչ հռետորաբանությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին