Ալիեւը Հայաստանին մեղադրել է «ֆաշիզմի» մեջ - Mediamax.am

7310 դիտում

Ալիեւը Հայաստանին մեղադրել է «ֆաշիզմի» մեջ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության ընթացքում ցույց է տվել «հայկական ֆաշիզմի գիշատիչ իր դեմքը»:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, Ալիեւն այդ մասին հայտարարել է այսօր՝ ելույթ ունենալով փախստականների համար կառուցված բնակելի ավանի բացման արարողության ժամանակ:

 

«ԼՂ հակամարտությունը հանդիսանում է ամենամեծ անարդարությունը, քանի որ դրա արդյունքում մեր քաղաքացիները հարկադրված գաղթականներ դարձան: Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ Հայաստանը հրեշություն կատարեց: Հայկական ֆաշիզմի գիշատիչ դեմքը տեսանելի է հակամարտության արդյունքներում»,- ասել է Իլհամ Ալիեւը:

 

Նա նշել է, որ «միջազգային իրավունքը, արդարությունը, պատմական ճշմարտությունը եւ ուժն Ադրբեջանի կողմից են»:

 

«Այսօր ուժի գործոնը համաշխարհային մակարդակով մղվում է առաջին պլան, եւ ուժեղ երկրները հասնում են իրենց նպատակներին: Ադրբեջանն ուժեղ պետություն է: Մենք ունենք ուժեղ բանակ, ուժեղ տնտեսություն եւ մտածված քաղաքականություն»,- ասել է Իլհամ Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին