Երեւանը կարեւորել է սահմանային հետաքննության մեխանիզմի ներդրումը - Mediamax.am

5354 դիտում

Երեւանը կարեւորել է սահմանային հետաքննության մեխանիզմի ներդրումը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության դեսպանորդ Մհեր Մարգարյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը սատարում են զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի հաստատումը:

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական հակամարտություններում» խորագրով նիստում:

 

Մհեր Մարգարյանը կարեւորել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ավելացումը:

 

Նա նշել է, որ դա հնարավորություն կընձեռի միջազգային հանրության համար բացահայտելու զինադադարի խախտումների եւ մարդկային զոհերի համար պատասխանատու կողմին:

 

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը դատապարտել է միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման դեպքերը։ Նա անդրադարձել է այն փաստին, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչությունը պարբերաբար վտանգի է ենթարկվում ադրբեջանական կողմից։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին