Արցախի նախագահը ցավակցել է Իգոր Մուրադյանի հարազատներին - Mediamax.am

8485 դիտում

Արցախի նախագահը ցավակցել է Իգոր Մուրադյանի հարազատներին


Իգոր Մուրադյանը
Իգոր Մուրադյանը

Լուսանկարը` Հրայր Ուլուբաբյանի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի հարազատներին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Արցախում խոր ցավով տեղեկացան անվանի հասարակական- քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի մահվան մասին:

 

 

Վաղաժամ կյանքից հեռացավ մի անձնավորություն, ով եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը եւ արել է հնարավորն ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն կառուցելու ուղին բռնած արցախցիների օրինական շահերի պաշտպանության համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին