Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին - Mediamax.am

9935 դիտում

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհակալական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նամակում ասված է.

 

«Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ս.թ. հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար:

 

Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ եւ Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության հետ, շատ կարեւոր էին եւ բովանդակալից:

 

Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարեւորում եք իրական եւ բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի նախագահի պատրաստակամությունը եւ այդ հարցում անվերապահ աջակցում եք Արցախի գործընկերներին ու երկրի ղեկավարին, եւ որ ՀՀ կառավարությունը անվերապահորեն աջակցում է մեր բռնած քաղաքական կուրսին:

 

Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները եւ անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը:

 

Համոզված եմ, որ այսուհետ եւս էլ ավելի կընդլայնվի հայկական երկու հանրապետությունների սերտ փոխգործակցությունը՝ ի փառս մեր հայրենիքի եւ ժողովրդի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին