Հակառակորդը ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցել - Mediamax.am

10697 դիտում

Հակառակորդը ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 19-ին՝ ժամը 11:20-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք:

«Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչընդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարեւոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ, Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ եւս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը եւ, միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում եւ ցամաքում»,- ասված է Արցախի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին