Զոհրաբ Մնացականյան. Պատերազմի շահարկումներն անտեղի են - Mediamax.am

11319 դիտում

Զոհրաբ Մնացականյան. Պատերազմի շահարկումներն անտեղի են


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ։

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

 

«Պատերազմի շահարկումները եւ ռազմատենչ հայտարարություններն անտեղի, ցավալի, ինչպես նաեւ անհեթեթ են։ Ներքին լսարանին ուղղված եւ բանակցությունների ընթացքում օգտագործվող բառապաշարի անհամապատասխանությունը արդյունավետ չէ։ Ավելի պատասխանատու եւ խելամիտ բանակցող կողմ է պետք ներգրավել այս գործընթացում»,- գրել է ՀՀ արտգործնախարարը՝ ի պատասխան ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին