Արայիկ Հարությունյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական - Mediamax.am

8742 դիտում

Արայիկ Հարությունյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական


Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը

Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակելու մասին:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Արայիկ Հարությունյանն Արցախի պետական նախարարի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել 2018թ. հունիսի սկզբին՝ հայտարարելով, որ «ցանկանում է լինել ազատ քաղաքական գործիչ»:

 

Պետական նախարարի պաշտոնը նա զբաղեցնում էր 2017թ. սեպտեմբերի 25-ից: Մինչ այդ՝ 2007-ից ղեկավարել էր Արցախի կառավարությունը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին