«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը նոր նախագահ ունի - Mediamax.am

7868 դիտում

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը նոր նախագահ ունի


Լուսանկարը` Արցախի ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նոր նախագահ է ընտրվել Գի Տեսիեն, որը բարեկամության շրջանակի փոխնախագահն էր։

Նա փոխարինել է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին։

 

Արցախի Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն իր շնորհավորական նամակում նշել է, որ «այս պաշտոնում Գի Տեսիենի ստանձնած հանձնառությունը խոսում է ոչ միայն խիզախության, այլեւ համոզմունքներին հավատարմության եւ կամքի մասին»։ 

 

«Արցախում բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը եւ վստահ եմ, որ Ձեր ղեկավարության շնորհիվ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա Ֆրանսիայում»,- ասել է Աշոտ Ղուլյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին