Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ հրամկազմի հետ - Mediamax.am

8536 դիտում

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ հրամկազմի հետ


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:

Ամփոփվել են վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագիծ կատարված այցելությունները, առաջնագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը, հաղորդում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին