Բակո Սահակյան. Արցախի ԱԳՆ-ն պատվով է իրականացրել իր խնդիրները - Mediamax.am

10645 դիտում

Բակո Սահակյան. Արցախի ԱԳՆ-ն պատվով է իրականացրել իր խնդիրները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ունենալով անհրաժեշտ ներուժ, այսուհետ եւս պատշաճ կերպով կիրականացնի իր գործառույթները եւ արժանվույնս կներկայացնի երկիրն արտաքին ասպարեզում:

Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ-ի 25-ամյակի կապակցությամբ Բակո Սահակյանի հղած ուղերձում: 

 

«Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ որպես յուրաքանչյուր անկախ եւ ինքնիշխան երկրի կարեւոր պետական մարմին, հիմնադրվել է մեր ժողովրդի համար բախտորոշ շրջանում՝ ադրբեջանական ագրեսիայի ամենաթեժ ժամանակահատվածում:

 

Գործելով ռազմական դրության պայմաններում՝ գերատեսչությունն անցել է բարդ ու դժվարություններով լի ճանապարհ՝ պատվով իրականացնելով իր առջեւ դրված խնդիրները»,- ասել է Արցախի նախագահը:

 

Բակո Սահակյանն ընդգծել է, որ գերատեսչությունը պաշտպանում է հանրապետության շահերը միջազգային հարթակներում՝ պայքարելով քաղաքական ու լրատվական դաշտում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի դեմ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին