Մնացականյանն ու Մայիլյանը քննարկել են ԼՂ խնդիրը - Mediamax.am

6816 դիտում

Մնացականյանն ու Մայիլյանը քննարկել են ԼՂ խնդիրը


Մասիս Մայիլյանը եւ Զոհրաբ Մնացականյանը
Մասիս Մայիլյանը եւ Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հանդիպումների հաճախակի եւ առարկայական բնույթը:

 

Կողմերը կարեւորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացումը։

 

Նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին