Մնացականյանը խոսել է Արցախի անվտանգության կարգավիճակի մասին - Mediamax.am

7380 դիտում

Մնացականյանը խոսել է Արցախի անվտանգության կարգավիճակի մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ «Արցախի հարցում այժմ կարեւորագույն խնդիրը 150 000 մարդու էքզիստենցիալ անվտանգության եւ անվտանգության կարգավիճակի ապահովումն է»:

Արցախի ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Զոհրաբ Մնացականյանն այս մասին նշել է Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը:

 

Աշոտ Ղուլյանը կարեւորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի եւ առաջնահերթությունների հստակեցման համատեքստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին