Բաքվի քայլերը հակասում են միջնորդների կոչերին, ասել է ԱԳ նախարարը - Mediamax.am

7496 դիտում

Բաքվի քայլերը հակասում են միջնորդների կոչերին, ասել է ԱԳ նախարարը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր խստորեն դատապարտել է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հետ պետական սահմանին գտնվող բնակավայրերի, մասնավորապես՝ Բաղանիս, Չինարի, Կոթի գյուղերի գնդակոծումը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նախարարը նշել է, որ բնակավայրերի եւ քաղաքացիական բնակչության գնդակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում է: 

 

 

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի այս գործողությունները, ինչպես նաեւ պատերազմական հռետորաբանությունը եւ ռազմատենչ հայտարարությունները հակասում են համանախագահների եւ միջազգային հանրության կոչերին՝ քայլեր ձեռնարկելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի ձեւավորման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին