Պետք է խուսափել տարածաշրջանը աղետի բերելուց, վստահ են Երեւանում - Mediamax.am

7228 դիտում

Պետք է խուսափել տարածաշրջանը աղետի բերելուց, վստահ են Երեւանում


ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ «պետք է ամեն կերպ խուսափել այն իրավիճակից, որը կարող է տարածաշրջանը բերել աղետի»։

«Մենք հստակ նշել ենք, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ: Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի: Դրանից ոչ ոք ո՛չ հաղթելու է, ո՛չ պարտվելու: Սա պետք է շատ հստակ գիտակցել: Անընդունելի է, դատապարտելի եւ լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին»,- ասել է Զոհրաբ Մնացականյանն Արցախի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում։

 

Մնացականյանն ու Մամեդյարովն առաջիկայում կհանդիպեն

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առաջիկա հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ համաձայնեցված կարգով հանդիպման մանրամասները հասանելի կլինի բոլորին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին