«Իրավիճակը լիովին վերահսկվում է», վստահեցրել է վարչապետը - Mediamax.am

7084 դիտում

«Իրավիճակը լիովին վերահսկվում է», վստահեցրել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր:

Նիկոլ Փաշինյանին եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ներկայացվել են ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: 

 

Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանն ուսումնական կետում հետեւել են ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին:

 

 «Մարտական դիրքեր այցելելու առաջին նպատակն է տեղում իրավիճակին, զինվորների ծառայության պայմաններին ծանոթանալը, օպերատիվ իրավիճակի մասին պատկերացում կազմելը: Կարող ենք վստահաբար ասել, որ եւ՛ Հայաստանի զինված ուժերի, եւ՛ Պաշտպանության բանակի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին