Նախարարները կքննարկեն նախկին պայմանավորվածությունների իրագործումը - Mediamax.am

5797 դիտում

Նախարարները կքննարկեն նախկին պայմանավորվածությունների իրագործումը


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ այսօր Նյու Յորքում նախատեսված հանդիպման շրջանակում քննարկվելու է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը։

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին

 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք է կատարվեն բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները, խոսքը վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների եւ թվաքանակի ավելացմանը»,- ճեպազրույցում ասել է Տիգրան Բալայանը։

 

ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ «Ադրբեջանը 2016-ից մինչ օրս արգելափակում է դրանց իրականացումը»։

 

«Հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- հավելել է Տիգրան Բալայանը։

 

Խոսելով ավելի բարձր մակարդակով հանդիպման մասին՝ նա նշել է, որ հայկական կողմը «պատրաստ է բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ, սակայն հանդիպումը պետք է լինի բովանդակային, որը կբերի կոնկրետ արդյունքների»։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին