Միջնորդները զգուշացրել են իրավիճակի լարման վտանգների մասին - Mediamax.am

6046 դիտում

Միջնորդները զգուշացրել են իրավիճակի լարման վտանգների մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիշեցրել են, որ ԼՂ «հակամարտության համապարփակ լուծումը փոխզիջումներ է պահանջելու բոլոր կողմերից»:

Ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի միջնորդները հայտարարություն են տարածել Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հանդիպումներից հետո:

 

«Համանախագահները նախարարների հետ քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ պարզաբանումներ են խնդրել վերջին անհանգստացնող հայտարարությունների եւ միջադեպերի առնչությամբ:

 

Համանախագահները խոր ափսոսանք ենք հայտնել շարունակվող մարդկային զոհերի կապակցությամբ: Նրանք նախարարներին զգուշացրել են իրավիճակի լարման վտանգների մասին եւ կողմերին կոչ են արել կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել՝ դրական մթնոլորտում եւ խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ հակամարտության համապարփակ լուծումը փոխզիջումներ է պահանջելու բոլոր կողմերից:

 

Այս համատեքստում նախարարները վերահաստատել են բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված միջոցների եւ լարվածության նվազեցմանը նպաստող քայլերի կարեւորությունը: Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մինչեւ տարեվերջ», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին