Տոյվո Կլաար. ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հուսադրող է - Mediamax.am

4848 դիտում

Տոյվո Կլաար. ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հուսադրող է


Լուսանկարը` https://brusselsdiplomatic.com


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Դուշանբեում տեղի ունեցած քննարկումը հուսադրող լուր է։ Հույս ունենք՝ դա կնպաստի կողմերի միջեւ ավելի մեծ վստահության ձեւավորմանը»,- Թվիթերի իր էջում գրել է Տոյվո Կլաարը։

 

Մեդիամաքսը հիշեցնում է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին