Ծանոթ անծանոթ քաղաքներ՝ Արտաշատ - Mediamax.am

exclusive
23282 դիտում

Ծանոթ անծանոթ քաղաքներ՝ Արտաշատ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» շարքն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ: Հաճախ ենք միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում», հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, բնական եւ ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաեւ այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երեւանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել 10 քաղաք, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:

 

Արտաշատը Մեծ Հայքի հնագույն մայրաքաղաքներից է: Թեեւ այսօրվա Արտաշատը 5 կմ հեռավորության վրա է, սակայն դա չի խանգարում տեղացիներին հպարտանալ երբեմնի մայրաքաղաքային փառքով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաշատում առաջինն աչքի է ընկնում հենց քաղաքի կենտրոնում տեղադրված Արտաշես Ա թագավորի արձանը: Արքան մ.թ.ա. 176 թ.-ին է կառուցել Արտաշատ մայրաքաղաքը: Պատմության համաձայն՝ Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալը փախել էր իր երկրից եւ հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահել է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքները, ինչի համար քաղաքին տվել են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։ Արտաշատը կառուցվել է 30 տարում։

 

Մոտ 600 տարի Արտաշատը եղել է Մեծ Հայքի գլխավոր մայրաքաղաքը: Երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային գլխավոր կենտրոնը գրավել եւ ավերել է Շապուհ 2-րդը՝ 364-369թթ.-ին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբեմնի հզոր եւ զարգացած քաղաքի մնացորդները կարելի է տեսնել՝ այցելելով Արտաշատի հնավայր, որտեղ մինչ օրս պեղումներ են ընթանում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Արտաշատ կարելի է հասնել ինչպես տաքսիով, այնպես էլ երթուղայինով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե վաղ առավոտյան լինեք Արտաշատում, ապա առաջին բանը, որ արժե տեսնել, քաղաքային շուկայի եռուզեռն է: Այստեղ մի քանի պտույտը բավարար է տեղացիներին ծանոթանալու եւ քաղաքային կոլորիտը զգալու համար: Դե, իհարկե, կարող եք նաեւ թարմ միրգ ու բանջարեղեն գնել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքային շուկայի ճանապարհին էլ կտեսնեք հագուստի առեւտրով զբաղվող արտաշատցիներին, ովքեր, լույսը դեռ նոր բացված, արդեն թեժ զրույցի բռնված կլինեն:

 

Հնագույն թատրոնը՝ հնագույն քաղաքում

 

Ամենակարեւոր բանը, որ չի կարելի բաց թողնել Արտաշատում, թատրոնն է:

 

Հայաստանում թատրոնը սկզբնավորվել է հենց այս քաղաքից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Բ-ն իր հորից` Տիգրան Մեծից, ք. ա. 53 թ.-ին ժառանգում է թագավորական գահը: Այդ ժամանակաշրջանում հելլենիստական մշակույթը, հատկապես թատրոնը, նոր վերելք էր ապրում։ Արտավազդը, որը հունական ողբերգություններ էր գրում, համարվում էր արվեստների գիտակ։ Հենց նրա տիրակալության օրոք էլ, երբ բեմադրվում էր Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, հայտարարվում է հայկական բանակի կողմից հռոմեական լեգեոնների կրած պարտության մասին: Ներկայացման ժամանակ թատրոնի բեմ է բերվում պարտություն կրած Մարկոս Կրասոս զորավարի գլուխը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաշատի թատրոնի երբեմնի փառքն այսօր էլ շարունակվում է: Ակտիվ գործող թատրոնի խաղացանկում մշտապես նոր ներկայացումներ են ավելանում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թատրոնի տնօրեն Գեղանուշ Սահակյանը հպարտանում է, որ դռները երբեք չեն փակում, իսկ խաղացանկում ունեն ավելի քան 15 ներկայացում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր այցը համընկավ «Խաղում ենք Թումանյան» ներկայացման պրեմիերայի հետ, որը հասցրեց ֆիքսել նաեւ մեր տեսախցիկը: 

 

Հրաշքների սենյակում

 

Արտաշատի թատրոնում կարելի է հայտնվել հրաշքների աշխարհում, եթե անգամ ձեր այցը չի համընկել ներկայացման օրերի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեռ դրսից կարելի է նկատել երկու տղամարդկանց, ովքեր պատուհանից այն կողմ շախմատ են խաղում: Եթե միանգամից չեք կողմնորոշվում, թե դա որ սենյակում է, ապա ներս մտնելուն պես հարցրեք՝ որտե՞ղ է գտնվում թատրոնի բեմադրական մասի վարիչ Համլետ Հակոբյանի աշխատասենյակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դուռը բացելիս կնկատենք գրություն՝ «Ինչի՞ է պետք մարդն առանց երազանքի»:  Այս տողերը թատրոնի վաստակավոր դերասան, երջանկահիշատակ Ռոմեն Ավինյանն արտասանել է ֆիլմերից մեկում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գործընկերոջ հիշատակին նվիրված փոքրիկ հրաշք է պատրաստել Համլետ Հակոբյանը. առաստաղից դանդաղ ներքեւ է իջնում բեմ հիշեցնող ցուցափեղկը՝ վրան դերասանի նկարները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սենյակում մյուս հրաշքին ականատես կլինեք մոտենալով լվացարանին: Բավարար է բաժակը մոտեցնել ծորակին եւ առանց այն բացելու բաժակի մեջ ջուր կամ կոնյակ է լցվում: Թատրոնի բեմադրական մասի վարիչը կատակում է. «Ծորակն ինքն է զգում՝ ում ջուր լցնի, ում՝ կոնյակ»: Մասնագիտությամբ ինժեներ Համլետ Հակոբյանի սենյակում բազմաթիվ այլ թաքնված հրաշքներ էլ կան, որոնք սպասում են բացահայտվելուն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ ահա շենքի միջանցքում մեծ ծաղկաման է դրված՝ վերում անձրեւանոց: Երբ մոտենում ես ծաղկամանին ու մաքրում տերեւներից մեկի վրայի փոշին, սկսում է անձրեւ գալ, որն ուղեկցվում է լուսաձայնային էֆեկտներով: Սա եւս թատրոնի բեմադրական մասի վարիչի «ձեռքի գործն է»:

 

Ո՞ւր գնալ եւ ի՞նչ տեսնել

 

Արտաշատում մարզադպրոց է գործում, որին կից ֆուտբոլային խաղադաշտ կա: Այն թատրոնի հարեւանությամբ է գտնվում: Տեղավորում է մոտ 3000 հանդիսական։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիմացի մայթին վարչական շենքերն են ու դեռ Խորհրդային Միության տարիներից մնացած կառույցները, այդ թվում՝ Պիոներական պալատը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վայրը, ուր, անպայման, պետք է այցելել, Արտաշատի լիճն է: Բնության սիրահարների համար լճի ափին ընտանեկան փոքրիկ խնջույքը կատարյալ հանգիստ կարող է լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաշատցիների հպարտությունը նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցին է, որի օծումը այս տարի է կատարվել: Մինչ այդ քաղաքը գործող եկեղեցի չուներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Եկեղեցու ճանապարհին էլ փոքրիկ մատուռ կա, այն եւս քաղաքի բնակիչների սիրելի սրբավայրն է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Որտե՞ղ սնվել եւ գիշերել

 

Թեթեւ սնվելու եւ առաջ անցնելու համար խորհուրդ ենք տալիս քաղաքի գլխավոր՝ Օգոստոսի 23, փողոցի վրա գտնվող IM արագ սննդի կետի համեղ եւ թարմ կարկանդակները փորձել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկ այլ տարբերակ կարող է լինել Արտաշատի սուպերմարկետի առաջին հարկում գործող սրճարանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ եթե ցանկանում եք յուրօրինակ եւ կոլորիտային միջավայրում հայտնվել, ապա այցելեք «Պանդոկ+»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ ձեզ կզարմացնեն ոչ միայն տարբերվող ինտերիերով, այլեւ ճաշացանկով: Հայկական եւ վրացական ավանդական խոհանոցների ուտեստներից բացի, կարող եք համտեսել պանրի, սնկի եւ նռան քաբաբ, տավարի ուղեղից պատրաստված ճաշատեսակ, ինչպես նաեւ խմել լցնովի գարեջուր ու ծխել նարգիլե:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավելի դասական միջավայրը նախընտրողներին խորհուրդ ենք տալիս այցելել «Նոր Արտաշատ» ռեստորանային-հյուրանոցային համալիր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազգային ճաշատեսակներով հագեցած խոհանոցում խոստանում են համեղ կերակրել ցանկացած քմահաճ այցելուի: Ռեստորանում հատուկ «Արտաշատ» անունով ճաշացանկ ունեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալիրի երկրորդ հարկում էլ տեղակայված են հյուրասենյակները, որտեղ կարող եք գիշերել:

 

Արտաշատը ջերմ քաղաք է

 

ՎՏԲ բանկի Արտաշատի մասնաճյուղի կառավարչի տեղակալ Աննա Սահակյանը բնիկ արտաշատցի է: Հպարտանում է, որ թատրոնը հենց իր հայրենի քաղաքում է սկիզբ առել, եւ ասում է, որ բնակչությունն այսօր է մեծ ձգտում ունի դեպի թատրոնն ու մշակույթը: Ժամանակին Մետաքսի ճանապարհին գտնված Արտաշատը, ինչպես նշում է Աննա Սահակյանը, այսօր է փորձում է բարձր պահել իր անունը:

 

 

«Քաղաքում սիրելի վայրեր շատ ունեմ, բոլորն ինձ հարազատ են: Շատ եմ սիրում մոտակայքում գտնվող Խոր Վիրապ սրբավայրը, որտեղ կատարյալ հանգստություն է»,- ասում է նա:   

Լուսանկարը` Մեդիամաքս

Բանկի ավագ մասնագետ Հասմիկ Սողոմոնյանի խոսքով՝ Արտաշատում ուշադիր, հոգատար եւ հյուրասեր մարդիկ են ապրում: 

 

 

«Այն քաղաքում, որտեղ կյանքդ ես ապրում, դառնում է քո սրտի մի մասնիկը: Շատ հարազատ ու ջերմ քաղաք է ինձ համար Արտաշատը: Իմ ամենասիրելի վայրը թատրոնն է, ինչպես նաեւ Խոր Վիրապ եկեղեցին: Արտաշատում փոքրիկ այգի ունենք, հաճախ երեկոներս այնտեղ եմ անցկացնում»,- ավելացնում է նա: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Բանկի Արտաշատի մասնաճյուղի ավագ մասնագետ Դոնարա Ստեփանյանը սիրում է Արտաշատն իր առավելություններով եւ թերություններով:

 

 

«Սիրում եմ հողը, ջուրը, օդը, մարդկանց: Չեմ կարող բառերով արտահայտել իմ զգացածը: Անգամ թերություններն եմ սիրում: Ցանկացած վայրում, որ լինում եմ, կարոտում եմ: Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացում եմ ունենում, երբ վերադառնալիս մոտենում եմ քաղաքիս»,- ասում է Դոնարան եւ ավելացնում, որ քաղաքում ամենից շատ սիրում է իր դպրոցի բակը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ էմին Արիստակեսյանի

 

Կարդացեք նաեւ.

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աբովյան

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Էջմիածին

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Չարենցավան

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աշտարակ

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Վեդի

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Ապարան

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Հրազդան

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝  Արմավիր

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝  Մասիս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին