Ստեփան. «Ընկերությունը՝ երբ ամեն ինչ միասին են անում» - Mediamax.am

4159 դիտում

Ստեփան. «Ընկերությունը՝ երբ ամեն ինչ միասին են անում»


Ստեփան, 4 տարեկան
Ստեփան, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեփան, 4 տարեկան
Ստեփան, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեփան, 4 տարեկան
Ստեփան, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեփան, 4 տարեկան
Ստեփան, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը սկսում է նոր հատուկ նախագիծ՝ «Մանկաբառ»:  Որոշել ենք գրի առնել երեխաների որոշ մտքեր եւ պարբերաբար ներկայացնել դրանք՝ դրական լիցքերով կիսվելու անկեղծ ցանկությամբ: 

 

***

 

Ստեփան, 4 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ Spiderman, որ վերեւ թռնի ու բոլոր մարդկանց օգնության գա:

 

Առավոտյան երբ արթնանում ես, միանգամից պիտի գնաս ատամներդ լվալու:

 

Ունեմ Spiderman-ի տիկնիկ, մոտո, «պիժամիկ», հողաթափեր, վերմակ եւ բոքսի ձեռնոցներ:

 

Սիրում եմ Spiderman-ի ու Կարմիր գլխարկի մասին հեքիաթները: «Կարմիր գլխարկի» մեջ անտառ կա, որտեղ կարելի ա սունկ ու ծաղիկ հավաքել:

 

Չեմ ուզում դպրոց գնամ:  Ուզում եմ մնամ մանկապարտեզում ու սկսեմ վերեւի հարկում քնել:

 

Էն մեծ սեւ մեքենան տեսել ե՞ք: Իմն ա ու պապայինս:

 

Շատ սիրելուց մաման ինձ գրկում ա ու «գզում»: Բայց ինձ դուր չի գալիս, որովհետեւ ես արդեն փոքր չեմ: 

 

Մամայիս համար կուզենայի «տորտիկ» սարքեի ու նրան արդուկ նվիրեի:

 

Չեմ սիրում Բեթմենին:

 

Մանկապարտեզի աղջիկները իմ տուն չեն գալիս:

 

Ընկերությունը՝ երբ ամեն ինչ միասին են անում: 

 

Երբ չար չեմ մնում՝ քույրիկիս սիրում եմ:

 

Կենդանիներից սիրում եմ ձի ու կրիա, բայց տանը չեմ պահի:

 

Մեծերին կհարցնեի՝ ե՞րբ են ինձ  Spiderman-ի նոր խաղալիք  առնելու:

 

Գրի առավ Աննա Բուբուշյանը

Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

 

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին