Գրիգոր. «Գիտեմ, որ Մարսում մարդ չի ապրում, բայց պետք ա ստուգել» - Mediamax.am

exclusive
4383 դիտում

Գրիգոր. «Գիտեմ, որ Մարսում մարդ չի ապրում, բայց պետք ա ստուգել»


Գրիգոր, 6 տարեկան
Գրիգոր, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր, 6 տարեկան
Գրիգոր, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր, 6 տարեկան
Գրիգոր, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր, 6 տարեկան
Գրիգոր, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր, 6 տարեկան
Գրիգոր, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

 

***

 

Գրիգոր, 6 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ նկարիչ կամ տիեզերագնաց:

 

Մեր խմբում ես ամենամեծն եմ:

 

Ամենաշատը ինձ հետաքրքիր է մոլորակների մասին նոր բաներ իմանալ: Երբ մեծանամ, Ամերիկայից տիեզերանավ կվերցնեմ ու կթռչեմ Մարս: Գիտեմ, որ այնտեղ մարդ չի ապրում, բայց պետք ա ստուգել: Հետո բոլորին կպատմեմ, ինչ եմ տեսել:

 

Մանկապարտեզում իմ մոտ ընկերներն են Արամն ու Ռաֆուլիկը: Աղջիկների հետ էլ եմ ընկերություն անում՝ Սիլվայի, Լիլիթի, Կամիլլայի: Իսկ Մարիամին սիրում եմ:

 

Լավ ընկերները երբեք իրար չեն խաբում:

 

Չեմ սիրում լոլիկ ու շատ եմ սիրում բանան:

 

Սիրելի հեքիաթ ունեմ՝ մի կատվի մասին ա, որին տատիկը անտառն ա շպրտում: Բայց հետո ամեն ինչ լավ ա վերջանում:

 

Կուզենայի իսկական, մեծ ծառ ջրաներկով ներկեի: Ճյուղերը կանաչ գույնի կլինեին, իսկ տերեւները՝ նարնջագույն:

 

Քույրիկս 7 տարեկան ա: Չենք կռվում, որովհետեւ նա իմ ասածները չի անում, բայց  ես նրա բոլոր ասածներն անում եմ:

 

Ես ուզում եմ միշտ ծովում լողանալ: Դրա համար եմ անընդհատ ծով նկարում:

 

Իմ սենյակում ծովի նկար է կախած՝ եղբորս պապիկն ա նկարել: Ինքը նկարիչ ա: Եթե տիեզերագնաց չդառնամ՝ ես էլ նրա պես նկարիչ կլինեմ:

 

Գրի առավ Աննա Բուբուշյանը

Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

 

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին