Լանա. «Կուզենայի «փերիական» գործերով զբաղվել» - Mediamax.am

exclusive
2941 դիտում

Լանա. «Կուզենայի «փերիական» գործերով զբաղվել»


Լանա, 6 տարեկան
Լանա, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լանա, 6 տարեկան
Լանա, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լանա, 6 տարեկան
Լանա, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լանա, 6 տարեկան
Լանա, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

 

***

 

Լանա, 6 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ մանկապարտեզի ուսուցչուհի («ընկեր Ազատուհու պես»):

 

Մանկապարտեզը սիրում եմ, լավ է օրս անցնում: Խաղում ենք, դաս ենք անում: Իմ ամենասիրած դասը մայրենի լեզուն է:

 

Ուզում եմ հանդիպել երգչուհի Լիդուշիկին:

 

Չեմ սիրում քաղցր:

 

Ամենամոտ ընկերուհիներս մեր խմբի Նանուլն ու Թինան են:

 

Տղաներից մենակ ապերիկիս հետ եմ ընկերություն անում: Մնացածների հետ ընկերություն անել չի լինում: 

 

Աղջկա իմ սիրած անունն է՝ Ավրորա, տղայինը՝ Աշոտ:

 

Կուզենայի էն կանաչ շորով փերին լինել: Կփոքրանայի, ծաղկից ծաղիկ կթռչեի ու էլի տենց «փերիական» գործերով կզբաղվեի:

 

Տարվա եղանակներից ամենալավը գարունն է, որովհետեւ եղանակը տաքանում ա ու կարելի ա սկսել պաղպաղակ ուտել:

 

Գրի առավ Աննա Բուբուշյանը

Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

 

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին