Նանե. «Գարնան պատճառով ամառը շուտ չի գալիս» - Mediamax.am

exclusive
3773 դիտում

Նանե. «Գարնան պատճառով ամառը շուտ չի գալիս»


Նանե, 4 տարեկան
Նանե, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նանե, 4 տարեկան
Նանե, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նանե, 4 տարեկան
Նանե, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նանե, 4 տարեկան
Նանե, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նանե, 4 տարեկան
Նանե, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նանե, 4 տարեկան
Նանե, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը:

 

***

 

Նանե, 4 տարեկան. Երբ մեծանա,ուզում է դառնալ վիրաբույժ, եթե չստացվի՝ ատամնաբույժ

 

Իմ սիրած հեքիաթը «Վախկոտ Նազարն» ա: Հովհաննես Թումանյանն ա գրել:

 

Ամենաշատը սիրում եմ «աման-չամաններով» զբաղվել: Ճաշ եմ եփում՝ թղթից ու ջրից, հետո էլ տատիկիս ու տիկնիկներիս կերակրում եմ:

 

Ամառում շոգ ա, դրա համար ամառ շատ եմ սիրում:

 

Կուզենայի վարդագույն կոշիկներ ունենայի, վրան էլ`թիթեռներ:

 

Ես հարսի շոր ունեմ՝ հանդեսներին եմ հագնում:

 

Անձրեւ եմ սիրում, սիրուն ա, երբ կաթիլ-կաթիլ գալիս ա ու գետնին նկարում ա:

 

Ապերիկիս հետ երբ իրար ծեծում ենք՝ շատ վատ ա:

 

Կարմիր «պոմադա» եմ սիրում, մեկ-մեկ մաման թողնում ա, որ քսեմ:

 

Մազերս շատ դժվար ա սանրվում, լողանալուց հետո ենք սանրում, բայց ես էդ ժամանակ «ճվճվոցս» գցում եմ:

 

Տղաների հետ ընկերություն չեմ անում՝ աղջիկ չեն, որ իրանց հետ ընկերություն անեմ:

 

Իմ ամուսինը մեր մանկապարտեզից չի լինելու:

 

Գարունը չեմ սիրում, որովհետեւ իրա պատճառով ամառը շուտ չի գալիս:

 

Արդեն հոգնեցի խոսալուց:

 

Գրի առավ Աննա Բուբուշյանը

Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

 

Շնորհակալություն ենք հայտնում Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին