Հեռարձակման թվայնացումը կերկարաձգվի 6 ամսով - Mediamax.am

35439 դիտում

Հեռարձակման թվայնացումը կերկարաձգվի 6 ամսով


Լուսանկարը` http://naked-science.ru


Երեւան: Մեդիամաքս: Անալոգային հեռարձակումից թվայինի անցումը կերկարաձգվի 6 ամսով:

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով նախատեսվում է հետաձգումը:

 

Ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա հստակեցնել համակարգի ներդրման սոցիալական ծրագրի մոտեցումները եւ ավելի սահուն անցում կատարել թվային հեռարձակմանը:

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը կառուցել է թվային հեռուստահեռարձակման ցանցի 90 տոկոսը: Ցանցն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչեւ հուլիսի 1-ը:

 

Թվայնացումից հետո Երեւանում եւ մերձակա բնակավայրերում կհեռարձակվի թվային 18, իսկ մարզերում՝ 9 հեռուստաալիք:

 

Ծրագրի ամբողջական արժեքը 6 մլրդ 922 մլն դրամ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին