Մեդիամաքս մեդիա-ընկերության մշակած ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը սկսում է ներկայացնել մեդիա-դաշտի ուսումնասիրության արդյունքները:
Այսօր ներկայացնում ենք հայկական օնլայն մեդիայում ՀՀ կառավարության անդամների լուսաբանման ծավալը՝ 2016թ. հունիս ամսվա արդյունքներով:
Մոտ 120 առցանց լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքները վկայում են, որ ամենից շատը հիշատակվել են.
1. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 1443 հրապարակում:
2. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ 1037 հրապարակում:
3. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ 736 հրապարակում:
«Հետնապահների» եռյակն ունի հետեւյալ տեսքը.
1. ՀՀ էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյան` 22 հրապարակում:
2. ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան` 55 հրապարակում:
3. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյան` 71 հրապարակում:
Բոլոր նախարարների գործունեության լուսաբանման ծավալներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող աղյուսակի միջոցով.
Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին եւ ոչ թե դրանց երանգավորմանը:
Մեդիամաքս մեդիա-ընկերությունը իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:
Գործում է նաեւ բոլորի համար հասանելի եւ անվճար MaxMonitor/Mediatrends գործիքը, որի ցուցանիշները ձեւավորվում են հայկական օնլայն մեդիաներում հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: