Արթուր Ջանիբեկյան. «Ապագան արդեն եկել է» - Mediamax.am

27338 դիտում

Արթուր Ջանիբեկյան. «Ապագան արդեն եկել է»


Արթուր Ջանիբեկյանը
Արթուր Ջանիբեկյանը

Լուսանկարը` AdIndex.ru


Երեւան: Մեդիամաքս: Հեռուստատեսային մենեջեր Արթուր Ջանիբեկյանը կարծում է, որ «հեռուստատեսության ապագան արդեն եկել է»:

«Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի եւ ТНТ հեռուստաալիքի գործադիր տնօրենը Adindex-ին տված հարցազրույցում ասել է, որ «հեռուստատեսությունը եւ համացանցը իրար մեջ են ինտեգրվում, ստեղծվում են տեսածառայություններ եւ հինգ տարի անց հեռուստատեսությունը հեռարձակելու է լիովին այլ կոնտենտ»:

 

«Շատ պրոդուկտներ ստեղծվելու են «այստեղ եւ հիմա» սպառելու համար: Եթե դուք, օրինակ, առավոտյան դիտում եք 7 րոպե տեւողությամբ որեւէ բան մետրոյում, ապա մենք արտադրելու ենք յոթ րոպե տեւողությամբ մի հեռուստասերիալ եւ այն եթեր կհեռարձակենք առավոտյան 08:30: Մեր նպատակն է քայլել ժամանակին համընթաց եւ հասցնել սպառման ետեւից», - ասել է Արթուր Ջանիբեկյանը:

 

«Հեռուստատեսությունը չի անհետանա: Կգա մի պահ, երբ այդ բոլոր փոփոխությունների արդյունքում այն կդառնա կոնտենտի սպառման բոլորովին այլ տեսակ», - ասել է նա:

 

Արթուր Ջանիբեկյանը նաեւ նշել է, որ դասական հեռուստատեսային վարկանիշն այլեւս առանցքային նշանակություն չունի:

 

«Կգա մի պահ, երբ հեռուստադիտողի կոնտակտը՝ արժեքի տեսանկյունից, նույնը կլինի թե համացանցում եւ թե հեռուստատեսությունում, եւ այդ դեպքում՝ ի՞նչ տարբերություն, եթերային վարկանիշներն իջնում են, թե ոչ: Մարդիկ դիտում եմ մեր կոնտենտը, իսկ որտեղ՝ կարեւոր չէ: Եթե մենք լավ պրոդուկտ ենք ստեղծում, դուք այն ինքնաթիռում էլ կդիտեք», - ասել է Արթուր Ջանիբեկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին