Կայացել է «Ռազմական լրագրություն» ձեռնարկի շնորհանդեսը - Mediamax.am

5749 դիտում

Կայացել է «Ռազմական լրագրություն» ձեռնարկի շնորհանդեսը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ երեկ երեկոյան կայացել է «Ռազմական լրագրություն» ձեռնարկի շնորհանդեսը եւ համանուն դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Իր ելույթում նախարարը կարեւորել է նման ձեռնարկի հրատարակման կարեւորությունը, որը հնարավորություն կտա լրագրողներին նախապատրաստվել մարտական, ճգնաժամային եւ սահմանային իրավիճակներում աշխատանքին, ծանոթանալ ռազմական գործի առանձնահատկություններին, ուսումնասիրել ռազմական տերմինները, եւ այլն։

 

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքում ասել է, որ անցնող տարիների ընթացքում կազմակերպել են ռազմական լրագրության տարբեր դասընթացներ, իսկ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այդ առարկան դարձել է հիմնական առարկա։

 

Միաժամանակ նա ընդգծել է, որ ձեռնարկն իդեալական եւ վերջնական չէ, ինչը ենթադրում է, որ մշտական թարմացումներ եւ լրացումներ են կատարվելու։

 

Իսկ ձեռնարկում ընդգրկված հոդվածներից մեկի հեղինակ, Մեդիմաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն իր հերթին նշել է, որ ռազմական լրագրությունն ունի թե մասնագիտական, թե էթիկական առանձնահատկություններ, եւ այն լրագրողները, ովքեր ցանկանում են աշխատել հատկապես թեժ կետերում, պարտավոր են նախ համապատասխան գիտելիքներ ձեռք բերել, եւ այս առումով ձեռնարկի կարեւորությունն անգնահատելի է։    

 

Ձեռնարկը հրատարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երաշխավորությամբ։ Գրքում տեղ գտած նյութերն առաջիկայում հասանելի կլինեն նաեւ էլեկտրոնային տարբերակով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին