Քարերի հիշողությունը․ «Հրազդան» հյուրանոցն ու քաղաքային զբոսայգին - Mediamax.am

exclusive
4787 դիտում

Քարերի հիշողությունը․ «Հրազդան» հյուրանոցն ու քաղաքային զբոսայգին


Օտարերկրյա հյուրերը` «Հրազդան» հյուրանոցում
Օտարերկրյա հյուրերը` «Հրազդան» հյուրանոցում

Լուսանկարը` Հրազդանի երկրագիտական թանգարան

Օտարերկրյա հյուրերը` «Հրազդան» հյուրանոցում
Օտարերկրյա հյուրերը` «Հրազդան» հյուրանոցում

Լուսանկարը` Հրազդանի երկրագիտական թանգարան

Օտարերկրյա հյուրերը` «Հրազդան» հյուրանոցում
Օտարերկրյա հյուրերը` «Հրազդան» հյուրանոցում

Լուսանկարը` Հրազդանի երկրագիտական թանգարան

Օտարերկրյա հյուրերը` «Հրազդան» հյուրանոցում
Օտարերկրյա հյուրերը` «Հրազդան» հյուրանոցում

Լուսանկարը` Հրազդանի երկրագիտական թանգարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասում են՝ քարերը հիշողություն ունեն, դրանք կարող են միլիոնավոր տարիների հետքը կրել, սակայն այդպես էլ մարդկությանը հաղորդ չդարձնել իրենց գաղտնիքներին։ 20-րդ դարի սկզբին Հայաստանում մոնումենտալ եւ բնակելի ճարտարապետությունը նոր որակ ստացավ, նոր լուծումներ։ Սակայն խորհրդային կարգերի փլուզումից  հետո շատ շինություններ լքվեցին, քանդվեցին, շահագործումից դուրս եկան։ Մեդիամաքս-ն իր նոր՝ «Քարերի հիշողությունը» խորագրով հատուկ նախագծում կպատմի Հայաստանի լքված կառույցների եւ դրանց պատերի ներսում ապրած-չապրած ճակատագրերի մասին։

Խորագրի առաջին նյութը պատմում է Հրազդան քաղաքի համանուն հյուրանոցի ու քաղաքային զբոսայգու ճակատագրի մասին։

 

1969 թվական՝ դեկտեմբերի 20: Հրազդանի քաղխորհրդի գործկոմի շենքի հարեւանությամբ՝ նախկին խորտկարանի տեղում, բացվեց շրջանի առաջին հյուրանոցներից մեկը՝ «Հրազդան»-ը։ Շինարարությունն իրականացնում էր Հրազդանի շինգրասենյակը, ղեկավարը Ռազմիկ Միքայելյանն էր։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուրանոցը գործեց շուրջ 20 տարի, Ղարաբաղյան շարժման տարիներին այն սեփականաշնորհվեց, սակայն չգործարկվեց՝ զբոսաշրջիկների մեծ հոսք ունեցող Ծաղկաձորում հանգստյան տների կառուցման պատճառով։ 

 

Տասը տարի առաջ ռուսաստանաբնակ մի հայ գործարար որոշեց հյուրանոցն ընտանեկան եւ բիզնես հանգստի վայր դարձնել՝ բոլոր հարմարություններով՝  սրճարան, ռեստորան, մարզասրահ, վարսավիրանոց, ինտերնետ սենյակ, հուշանվերների խանութ եւ այլն։ Այս նախաձեռնությունն էլ կյանքի չկոչվեց․․․    

 

Գործարկումից գրեթե կես դար անց կիսավեր պատուհաններով բոլորված հետնամուտքից ներս ոտք դնողը դժվար թե պատկերացնի, որ ժամանակին այստեղ սենյակ ամրագրելու համար հերթեր են գոյացել, իսկ բարում հնչող ջազը ստիպել է մինչ կեսգիշեր շամպայնի բաժակներ դատարկել։ 

 

«1969-ին ինձ ուղարկեցին հյուրանոց որպես տղամարդկանց վարսավիր։ Երկու աթոռով էինք աշխատում, մեկն իմն էր, մյուսը՝ վարպետ Արտոյինը։ Ռայկոմի եւ գործկոմի բոլոր աշխատողները մեզ էին այցելում։ Ճաշարան ունեինք, որն երեկոյան ռեստորան էր դառնում․համեղ կերակուրներ էին տալիս։ Օրինակ՝ մի բաժին բորշչը կամ քյուֆտա բոզբաշը, ասետրինայի խորովածն ու լիմոնադը 1 ռուբլի 80 կոպեկ արժեին»,- պատմում է վարսավիր Գեւորգ Սիրունյանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«70-ականներին մոդայիկ էին «Երիտասարդական կանատկա» եւ «Նանյետ» սանրվածքները․ հայ վարսավիրների աշխատանքը գնահատում էին հատկապես ռուս հյուրերը։ Այդ հիմա են մարդիկ գլուխները «չլտում», խայտառակում իրենց»,- զայրանում է վարպետ Գեւորգը։ Անկախ ժամանակից՝ ամենանորաոճ սանրվածքն այն է, որը սազում է «գլխի տիրոջը»։

 

Երանությամբ է հիշում Արտավազդ Հարությունյանին, որի կողքին անցկացրած ամեն օրը մեկ կռիվ էր, մեկ՝ կատակ։ Մի օր վարպետ Արտոյի մոտ մազերը կտրելու էր եկել շրջկոմի առաջին քարտուղար Սարգիս Խաչատրյանը։ Գործն ավարտելուց հետո սեղանին էր դրել վարսավիրի պահանջած 30 կոպեկն ու հեռացել։ Հաջորդ անգամ 50 կոպեկի գնահատանքի արժանանալով՝ իր քաղաքավարության ձեռքը կրակն ընկած վարպետը բողոքել էր վերահսկողության կոմիտեի նախագահին, թե Խաչատրյանը «մի կոպեկ ավել չի տալիս»։ «Վարպե՛տ ջան, էս ռուբլին վերցրու՛, էլ չբողոքես»,- հաջորդ հանդիպմանը սրտնեղած Արտոյին հանգստացրել էր պաշտոնյան։ 

 

Խորհրդային տարիներին քաղխորհրդի մշակույթի բաժնի վարիչ Գեդեոն Ղազարյանը մտաբերում է 1985-ին Հայաստանում Հնդկաստանի արվեստի տասնօրյակը։ Երեք պատվիրակություններին՝ 120 հոգու, հարկավոր էր «Հրազդան» հյուրանոցում տեղավորել։ Նախապես հրահանգ էր տրվել տնօրինությանը հյուրերի համար նոր անկողնային պարագաներ գնել։ 

 

«Առավոտյան ավտոբուսներով էքսկուրսիա պիտի գնայինք։ Մտնեմ սենյակ, ի՞նչ տեսնեմ․ բոլորն իրենց առօրյա շորերով պառկած են մահճակալին։ Սովետական մարդու համար անընդունելի էր ու վիրավորական, որ որեւէ մեկը կարող է զզվել մաքուր սպիտակեղենից։ Միայն վերջերս՝ 30 տարի անց, հնդկական սերիալներից հասկացա, որ դա իրենց սովորույթն է»,- ասում է Գեդեոն Ղազարյանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Երիտասարդական քաղաք համարվող Հրազդանն այսօր առաջվա փայլը չունի։ Մտահոգ քաղաքացին նկատում է՝ թաղամասը, որտեղ տեղակայված է հյուրանոցը, օրեցօր դատարկվում է։ Շենքը վերագործարկելն իմաստ չունի, քաղաքային զբոսաշրջության զարգացման համար այլընտրանք է պետք։ 

 

Հրազդանի քաղաքային զբոսայգի

 

«Հրազդան» հյուրանոցը  քաղաքային զբոսայգու տարածքում է։ 1950-ականներին Կոմունալ տնտեսությունն եղեւնու, սոճու եւ պտղատու ծառերի տնկարկ կատարեց, արդյունքում Հրազդանն այսօր 70 հեկտարից ավելի մեծությամբ անտառ ունի։ 

 

Հրազդանի երկրագիտական թանգարանի տնօրեն Աշոտ Գեւորգյանի խոսքով՝ նախկինում քաղաքային զբոսայգին ընտանեկան հանգստի գոտի էր․ բացօթյա թատրոնում համերգներ էին լինում, պարային ելույթներ, շրջանային փառատոններ։ Քարե եւ փայտե տնակներ կային, որտեղ կարելի էր սեղանի խաղեր խաղալ, թերթել գրքեր ու ամսագրեր, վարձել հեծանիվ ու մեխանիկական խաղալիք-մեքենաներ, Երեւանում արտադրված պաղպաղակ ուտել։ Սոճիների փոշոտման ժամանակ ամենուր «դաչնիկների» կհանդիպեիր։

Օտարերկրյա հյուրերը` «Հրազդան» հյուրանոցում Օտարերկրյա հյուրերը` «Հրազդան» հյուրանոցում

Լուսանկարը` Հրազդանի երկրագիտական թանգարան

Թերեւս քչերը գիտեն, որ Հայաստանում առաջին պտտվող անիվը Հրազդանի քաղաքային զբոսայգում է եղել։ Կարուսելի ամենաբարձր կետում տեսանելի էր Հրազդան եւ Ծաղկաձոր քաղաքների ողջ համայնապատկերը։ 

 

Զբոսայգին վերականգնելու խոստումներ բազմիցս են հնչել թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ հյուրանոցի սեփականատերերի կողմից։ Առայժմ այգու գոյության միակ վկայությունը ճամփեզրի ժանգոտած ցուցանակն է։  

Անի Անտոնյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին