«Վաշտի աղջիկները»` Լուսինե Պողոսյան - Mediamax.am

exclusive
5945 դիտում

«Վաշտի աղջիկները»` Լուսինե Պողոսյան


Լուսինե Պողոսյանը
Լուսինե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Պողոսյանը
Լուսինե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն 2014 թվականին առաջին անգամ աղջիկների ընդունելություն է կատարել: Մեդիամաքսը «Վաշտի աղջիկները» հատուկ նախագծում ներկայացնում է զինվորական գործը որպես մասնագիտություն ընտրած յոթ աղջիկներին: Շարքի այսօրվա հերոսը կուրսանտ Լուսինե Պողոսյանն է: 

 

«Ռազմական գործն ավելի պատվաբեր է...»

 

Լուսինե Պողոսյանը 18 տարեկան է: Ծնվել եւ մեծացել է Արարատի մարզի Հովտաշեն գյուղում:  Մանկուց երազել է `կամ ռազմական գործն է ընտրելու որպես մասնագիտություն, կամ պարը:

 

«Երբ եկավ որոշում կայացնելու ժամանակը, հասկացա, որ ռազմական գործում ավելի պատվաբեր է, իսկ հայրենասիրությունն ավելի շատ է իմ մեջ»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայրն է քաջալերել

 

Լուսինեի հայրն ազատամարտիկ է, մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչն էլ փոքր հասակից նրա մեջ սեր է արթնացրել բանակի հանդեպ:

 

«Հայրս միշտ ասում էր` կողմնորոշվիր: Երբ հայտնեցի որոշմանս մասին. ասաց` «Առավոտյան քանիսի՞ն արթնանաք, որ գնաք զինվորական կոմիտե: Նա միշտ ինձ քաջալերել է այս հարցում»:

 

Կարճ ժամանակում Լուսինեն սովորել է առավոտյան վաղ արթնանալուն, խիստ կարգ ու կանոնին, բայց զբաղվածության հետ մեկտեղ ժամանակ է գտնում նաեւ հարդարանքի համար:

 

Հրետանավորը բանակի ուղեղն է, պատերազմի Աստվածը…

 

Լուսինեն հրետանավոր է դառնալու: Ասում է. «Հրետանավորը բանակի ուղեղն է, պատերազմի Աստվածը: Այդ գործը եւ ֆիզիկական ուժ է պահանջում, եւ գաղափարական մոտեցում»:

Լուսինե Պողոսյանը Լուսինե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռազմական գործով զբաղվելը Լուսինեի կյանքի համար խոչընդոտ չի կարող լինել:

 

«Ցանկանում եմ, որ ամուսինս էլ հայրենիքին ծառայի ու լավ զավակներ ունենանք»,- ասում է նա:

 

Աղջիկների ներկայությունը բանակում եւ ռազմականին ինստիտուտում Լուսինեն կարեւոր է համարում: 

 

«Այն մեծ ազդեցություն է ունենում ինչպես կուրսանտների, այնպես էլ սպաների պահվածքի ու խոսելաձեւի վրա»:

 

«Եթե հագնում եմ այս հագուստը, պետք է լինեմ լավագույնը»

 

«Համազգեստ կրելիս պատասխանատվությունը հայրենիքի ու ամեն ինչի հանդեպ ավելի է մեծանում. եթե նպատակ ունեն իմ առջեւ եւ հագնում եմ այս հագուստը, պետք է լինեմ լավագույնը եւ, անհրաժեշտության դեպքում, ամեն հնարավոր բան անեմ, որ հայրենի հողից թեկուզ մեկ թիզ չկորի»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինեն սիրում է ստեղծագործել, ազատ ժամանակ ունենալու դեպքում բանաստեղծություններ է գրում: Ասում է՝ լավ է ծառայելու. վստահ է` լավ ծառայության դեպքում կոչումները կբարձրանան:

 

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը

 

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին