9 փաստ այն մասին, թե ինչպես եք կարդում այն, ինչ մենք գրում ենք - Mediamax.am

exclusive
6589 դիտում

9 փաստ այն մասին, թե ինչպես եք կարդում այն, ինչ մենք գրում ենք


Լուսանկարը`


«Պարզաբանում» խորագրում ներկայացնում ենք որոշ փաստեր Digital News Report 2017 հետազոտությունից, որը պատրաստել է Reuters-ի Լրագրության հետազոտության ինստիտուտը:

 

1.    Օգտատերերի 36%-ը սոցցանցերում տեսնում են նորություններն այն աղբյուրներից, որոնք նրանք, որպես կանոն, չեն կարդում:

 

2.    Օգտատերերի 40%-ը հաստատել են, որ տեսնում են նորություններ, որոնք իրենց չեն հետաքրքրում:

 

3.    Սոցցանցերի օգտատերը շաբաթվա ընթացքում միջինը կարդում է նորություններ  4,34 աղբյուրներից:

 

4.    Օգտատերերի 18%-ը փոխում են սոցցանցերի կարգավորումները, որպեսզի ավելի քիչ նորություններ տեսնեն օգտատերերից կամ մեդիաներից:

 

5.    Օգտատերերի 17%-ը, ընդհակառակը, փոխում են կարգավորումները, որպեսզի ավելի շատ նորություններ տեսնեն:

 

6.    Ամենաշատ օգտատերերը, որոնք զբաղվում են սոցցանցերում իրենց լրահոսի մանրակրկիտ կարգավորումներով, ԱՄՆ-ում են, ամենաքիչը՝ Ֆինլանդիայում:

 

7.    Աշխարհում օգտատերերի 24%-ը օգտագործում են գովազդի արգելակման ծրագրեր (ad block): 7%-ը դա անում է բջջային սարքերով: Ընդ որում, 43%-ը խոստովանում են, որ պատրաստ են ժամանակավոր անջատել ad block-ը՝ կոնկրետ կայքեր մուտք գործելու համար:

 

8.    Կոնտենտի համար վճարող ամենաշատ օգտատերերը Սկանդինավիայի երկրներում եւ Հոնկոնգում են: Ամենաքիչը՝ Հունաստանում, Չեխիայում, Չիլիում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում:

 

9.    Գերմանիայում հարցվածների 79%-ը ասել են, որ երբեք չեն վճարի նորությունների համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին